22 07 2020

Առաջարկում եմ` արտակարգ դրության ամբողջ ընթացքում ուսանողների վարձավճարները կրճատել 40 տոկոսով․ Թովմասյան

Առաջարկում եմ` արտակարգ դրության ամբողջ ընթացքում ուսանողների վարձավճարները կրճատել 40 տոկոսով․ Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298 թվակիր որոշման հավելվածի 21-րդ կետի համաձայան արտակարգ դրության ամբողջ ընթացքում (սկսած ս.թ.մարտի 16-ից)` կապված նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ, կրթական համակարգը, այդ թվում բոլոր ԲՈՒՀ-երը անցում են կատարել հեռավար ուսուցման, ինչը նշանակում է, որ ուսանողներըի, դասախոսների, և այլ ոչ անհրաժեշտ աշխատողների մուտքն արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատության շենք: Այդ արգելքը իր հետ բերում է որոշակի ծախսերի կրճատում`լույս, ջուր, տեխնիկական և այլ աշխատանքների կատարում: Նշվածը հիմք ընդունելով առաջարկում եմ` արտակարգ դրության ամբողջ ընթացքում` կապված հեռավար ուսուցման անցնելու հետ, ԲՈՒՀ-երի ուսանողների վարձավճարները կրճատել առնվազն 40 տոկոսով, իսկ արդեն վճարված գումարները վերահաշվարկել հաջորդ ուսումնական տարվա վճարվելիք վարձավճարների փոխարեն:

Հ.Գ. Եթե կլինեն նոր առաջարկություններ խնդրում եմ ամրագրեք մեկնաբանություններում:

Լայն լսարանին հասու դառնալու համար իմ ընկերներին խնդրում եմ տարածել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ